News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սիրողական հնագետ եւ Ինդիանա Ջոնսի երկրպագու՝ 31-ամյա Ջորջ Ռիդգուեյը, 1-ին դարի 748 ոսկե եւ արծաթե մետաղադրամների գանձեր է գտել Անգլիական Իփսվիչից ոչ հեռու: Դրանք պտրաստվել են հռոմեական կայսր Կլավդիոսի եւ կելտերի առաջնորդ Կունոբելինուսի օրոք։ Գտածոյի արժեքը գնահատում է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, գրում է BBC-ն։

2019-ի աշնանը Google Earth-ի քարտեզներն ուսումնասիրելուց հետո Ռիդգուեյը հետաքրքրվեց Իփսվիչի մոտ գտնվող դաշտով, վերցրեց մետաղորսիչ եւ մեկնեց այնտեղ:

«Ես երկու հռոմեական մետաղազարդ գտա, իսկ հետո՝ մ.թ.ա. 46-47 թթ թվագրված Հուլիոս Կեսարի արծաթե դահեկանը: Հետո մոտ երկու ժամ անց 180 մետաղադրամ գտա, դա ապշեցուցիչ էր»,- պատմել է սիրողական հնագետը։

Որքան շատ էր նա փորում, այնքան շատ գտածոներ կային։ Ռիդջուեյը կոտրված տարայի բեկորներ եւ տասնյակ մետաղադրամներ է գտել։ Հավանաբար, դրանք նույն թաքստոցում են պահվել:

«Առաջին երկու գիշերը հայրս քնում էր հենց պեղումների վրա՝ դրանք պաշտպանելու համար»,- պատմել է Ջորջը:

Ռիդջուեյը գանձերի մասին պատմել է պրոֆեսիոնալ հնագետներին: Նրանց հետ միասին երեք ամսում Ինդիանա Ջոնսի երկրպագուն դուրս է բերել բոլոր գանձերը՝ 748 հազվագյուտ մետաղադրամ։

Ջորջը ենթադրում է, որ գանձերի մոտակայքում ինչ-որ հին բնակավայր է եղել, եւ հիմա նա կփորձի գտնել այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ