News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Կարեւորում եմ հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ասել է Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կողմերը խոսել են տարածաշրջանում առկա խնդիրների մասին, կարեւորել երկարաժամկետ խաղաղության հաստատումը: Անդրադարձ է եղել մեր երկրի ներքաղաքական իրադրությանը: Անուշ Բեղլոյանի գնահատմամբ` Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է:

Հյուրը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով. երկուստեք կարեւորվել է կողմերի միջեւ ուղիղ երկխոսության փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ