News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացին հարբել եւ երկհարկանի ավտոբուս է առեւանգել, գրում է LADBible-ը։ Տղամարդը պատմել է, որ ուզում էր արագ տուն հասնել:
52-ամյա Սթիվեն ՄաքՔարթանը ընկերոջ հետ խմել էև բարում, ինչից հետո ընկերները ցրվել էին։ Բրիտանացու խոսքով՝ բարից վերադառնալիս նա երկհարկանի ավտոբուս էր տեսել, բարձրացել էր եւ քնել։ Մեկ ժամ անց արթնանալով՝ տղամարդը որոշել էր, որ պետք է շտապ տուն գնա։ Սթիվենը նստել էր ավտոբուսի ղեկին եւ հետ շարժվել՝ բախվելով մոտակայքում կայանված ավտոմեքենային: Բրիտանացուն, այնուամենայնիվ, հեռու գնալ չէր հաջողվել. ոստիկանությունը ձերբակալել էր նրան։ ՄաքԱարթանի արարքից պատճառված վնասն ավելի քան 7000 դոլար է կազմել:

«Վնասվել է ավտոբուսը եւ մեկ ավտոմեքենա»,- հայտնել են ոստիկանությունից։

Դատարանում իր ելույթի ժամանակ Սթիվենն ասել է, որ գրեթե ոչինչ չի հիշում, բայց զղջում է կատարվածի համար։ Հաշվի առնելով, որ տղամարդն ընդունել է իր մեղքը, դատարանը նրան է վեց ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել։ Բացի այդ, ՄաքՔարթենը պետք է վճարի իր պատճառած վնասի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ