News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի մեղադրանքը վերաորակել է։ NEWS.am-ի հետ զրույցում Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանն ասաց, որ, միեւնույն է, մեղադրանքն արհեստական բնույթի է։

«Միեւնույն է, դրանից մեղադրանքն հիմնավոր չի դարձել։ Ինչպես հին մեղադրանքը, այնպես էլ նոր մեղադրանքն իրականության հետ աղերս չունեն։ Հոդվածի երրորդ մասը հանել եւ դարձրել են երկրորդ մաս։ Եթե նախկինում արհեստական մեղսագրված էր հանցագործություն, հիմա արհեստական մեղսագրված է միջին ծանրության հանցագործություն»,- նշեց Սարդարյանը։

Անդրադառնալով նախաքննության ընթացքին՝ փաստաբանն ասաց, որ Բախշիյանի նկատմամբ անհասկանալի քրեական հետապնդում է իրականացվում. «Եթե ուզում եք լսել, որ քննության ընթացքում մենք ականատես ենք եղել ինչ-որ քննչական գործողությունների, ոչ, պարզապես հենց ամբողջ գործընթացն է տարօրինակ»։

Նշենք, որ Բորիս Բախշիյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետեւանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրեւ ազդեցություն է գործադրվել վերջինիս նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Այժմ Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ