News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի «ռազմավարական երկիմաստության» քաղաքականությունն անփոփոխ է։ Այս մասին, ինչպես երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Տոկիոյում Քառակողմ անվտանգության երկխոսության (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ Ճապոնիա) գագաթաժողովից հետո լրագրողներին հայտնել է նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահը երկուշաբթի Ճապոնիայում մամուլի ասուլիսին, պատասխանելով ԶԼՄ-ների աշխատակիցներից մեկի հարցին, ասել է, որ պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունում, երեքշաբթի Բայդենին հարցրել են՝ արդյո՞ք նրա խոսքերը նշանակում են, որ «ռազմավարական երկիմաստության քաղաքականությունն» անցյալում է մնացել։ «Ոչ»,- վստահեցրել է նրանց երկրի ղեկավարը։ Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։

«Քաղաքականությունն ընդհանրապես չի փոխվել։ Ես դա նշել եմ երեկ հայտարարություն անելիս»,- հավելել է Բայդենը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել կղզի:

Երկուշաբթի Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է, եւ Բայդենն իր հայտարարության մեջ հաստատել է «Թայվանին ինքնապաշտպանության ռազմական միջոցներ տրամադրելու» պարտավորությունը։ Չինաստանի ԱԳՆ-ն, ԱՄՆ նախագահի հայտարարությանն ի պատասխան, խիստ բողոք է հայտնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ