News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը կարծում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան կկարողանան պայմանավորվել Թուրքիայի հետ՝ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության շուրջ։

«Մենք կարծում ենք, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան կկարողանան ուղղակիորեն լուծել իրենց տարաձայնությունները թուրքական կողմի հետ»,- ասել է Հիքսը՝ Օսլոյում Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրեհեմի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters-ը նրա խոսքերը։

Ֆինլանդիան եւ Շվեդիան, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին են փոխանցել դաշինքին միանալու հայտերը։ Financial Times թերթը գրել է, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ մտնելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերի քննարկման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հարաբերությունների վերաբերյալ նրանց հավաստիացումներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ