News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանային անցակետերից դուրս բերել Ոստիկանության եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին։ Այս մասին մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստին «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ Ծովինար Սողոմոնյանը։

Փոփոխությունները, նրա խոսքով, կոչված են օպտիմալացնելու տարբեր պետական ​​կառույցների վերահսկողությունը սահմանին եւ ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքը։ «Այժմ պետական ​​սահմանում աշխատում են մի քանի կառույցների ներկայացուցիչներ՝ ԱԱԾ, մաքսային ծառայություն, Աննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Ոստիկանություն եւ Տրանսպորտի տեսչություն»,- պարզաբանեց Սողոմոնյանը։

Այդպես, մի շարք օրենքներում առաջարկվում է մի քանի փոփոխություն կատարել։ Արդյունքում սահմանին կաշխատեն միայն երկու կառույցների՝ ԱԱԾ եւ մաքսային մարմինների ներկայացուցիչները: ​​Մնացած պետական կառույցների գործառույթները կբաշխվեն նրանց միջեւ։ «Իսկ եթե ապրանքն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու անհրաժեշտություն լինի, այն կուղարկվի համապատասխան տերմինալներ, որտեղ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները կկարողանան լիարժեք կերպով իրականացնել իրենց գործառույթները»,- նշել է ՊԵԿ ներկայացուցիչը։

Ընդ որում, հաշվի առնելով COVID-19-ի հետ կապված իրավիճակը, սահմանին կթույլատրվի այլ մարմինների ներկայացուցիչների ժամանակավոր տեղակայումը։ Ճիշտ է, դրա համար կպահանջվի Կառավարության համապատասխան որոշումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ