News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Նոր ավտոբուսների վարորդները հեռախոսով խոսում են, շորթմամբ են զբաղվում, սա հանցագործություն է քաղաքի դեմ։ Այս մասին մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Լեւոն Զաքարյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ նոր ավտոբուսների բոլոր վարորդներին հանձնարարվում է այդպես վարվել։ Ճիշտ է, անհասկանալի է մնում, թե ով է տալիս այդ հրահանգները։

Նրա խոսքով՝ այն գումարը, որը պետք է լինի սարքի մեջ, վարորդները դնում են իրենց գրպանները։ «Խնդիրը լուծելու համար առաջին հերթին կամք է պետք։ Դրա բացակայությունը հանգեցրել է նրան, որ այս երեւույթը դարձել է համատարած։ Խոսքը մեծ գումարների մասին է»,- հավելեց Զաքարյանը:

Ավագանու մեկ այլ անդամ Էռնեստ Ավանեսովը մատնանշեց ծխողների ու լկտի վարորդների վարքագիծը վերահսկելու խնդիրը, եւ այն, որ վերահսկող տեսախցիկները չեն աշխատում։ «Բացի այդ, քաղաքացիները դժգոհում են նաեւ, որ հանգստյան օրերին տրանսպորտը լավ չի աշխատում»,- ընդգծեց նա։

Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը նաեւ խոստովանեց, որ հասարակական տրանսպորտի շահագործման հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան, իսկ քաղաքային իշխանությունները լուծումը տեսնում են ժամանակակից կառավարման կենտրոնի կառուցման մեջ։ «Այս դեպքում շատ խնդիրներ կլուծվեն։ Բայց մինչ այդ մենք պատրաստվում ենք միջոցներ ձեռնարկել վերահսկողությունն ուժեղացնելու եւ դրական արդյունքի հասնելու համար»,- եզրափակեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ