News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը


Նախագահականի շենքը շրջափակելուց հետո, 8.30-ից հետո այս շենքի ոչ մի աշխատակից շենք մուտք չի գործել, կարծեմ 150 աշխատակից ունեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով «Դիմադրության» շարժման ունեցած ձեռքբերումներին, նա ասաց. «Եթե այս շարժումը չլիներ, արդեն ամեն ինչ վերջացած կլիներ: Երկրորդ, եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում եմ ձեզ, առնվազն ժողովուրդը  կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը  պատրաստվում էր հանձնել երկիրը: Վերջին բրյուսելյան հանդիպումը դրա վառ ապացույցն է: Ես վստահ եմ, որ բանավոր խոստումներում, ինչը նաեւ հայտարարվեց, դրան զուգահեռ Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիեւից եւ իր մյուս գործընկերներից, որ հաշվի առնելով ՀՀ-ում իրավիճակը, հույս ունենալով, որ մթնոլորտն ինչ-որ ձեւ կթուլանա կամ կկարողանան կասեցնել: Այս իմաստով ժողովրդի արձանագրած ձեռքբերումն ակնհայտ են»:

Ըստ Սաղաթելյանի, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերված առավելությունները դարձնի վերջնական ու դե յուրե. «Հասկանում են, երբ կորցնեն Հայաստանում Նիկոլ Փաշինյանին, այլևս իրենց ծրագրերը չի իրականանա»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Ի. Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է ավելացնեն ճնշումները,  բազմապատկեն ակցիաների ծավալն ու այս իշխանությունը այլևս չի կարողանա դիմակայել. «Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է  կանգնել, գոյություն ունի դավաճանական իշխանության հեռացման հանրային պահանջ։ Խնդիրն այն է, որ աջակիցներին դարձնենք մասնակից և ամեն առավոտ այս փողոցային պայքարին նոր թափ տանք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանն անիծեց և ճանապարհեց Սաղաթելյանին «ընդդիմության առաջնորդ» բառերով. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ մոտ օրերս ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով որոշում կայացվի…
«Իրավունք». «Ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ»
Որքանո՞վ են վերը նշված լուրերը համապատասխանում իրականությանը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ իշխող խմբակցության...
«Փաստ». Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում
Սրանք հարցեր են, որոնք մեծապես մտահոգում են բոլոր նրանց, ովքեր մտածելու և վերլուծելու կարողություն ունեն: Եվ ահա, այս...
«Իրավունք». Ո՞վ է իշխանության «սրտի» ընդդիմադիրը
Կարծես, օրենսդիրներին ոչ թե ընտրազանգվածն է ընտրել, այլ հենց իրենք` այն էլ քաստինգով: Թե որքանով այս գործընթացը միս ու արյուն...
«Ժողովուրդ». Ընդդիմությունը սեպտեմբերին ևս խորհրդարան չի գա
Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն...
«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը բնակարան է նվեր ստացել
Բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 322 հազար դրամ, 15 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ