News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում։

ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սա ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոցի ծրագիրն է։ Այստեղ դասավանդում են դասախոսներ Վրաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիության երկրներից։  Ծրագրի նպատակը Կովկասի զարգացող ժողովրդավարական հասարակարգերում լրատվամիջոցների ամրապնդումն է։

Հայաստանից ընտրվելու են հինգ հոգի, որոնք այնուհետև 4 կիսամյակի ընթացքում՝ 2022թ․ սեպտեմբերից 2024թ․ հունիս ժամանակահատվածում, կավարտեն ծրագիրը։ Ուսանողները Վրաստանում կսովորեն 3 կիսամյակ 2022թ․ սեպտեմբերից 2023թ. դեկտեմբեր, իսկ հաջորդիվ կաշխատեն իրենց դիպլոմային թեզի պատրաստման շուրջ Հայաստանում՝ 2024թ․ հունվարից հունիս ժամանակահատվածում, ապա 2024թ․ հուլիսին կվերադառնան Վրաստան՝ դիպլոմային թեզի պաշտպանության համար։ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանողները կկարողանան լիարժեք օգտվել համակարգիչներից, աուդիո և վիդեո սարքավորումներից, ինտերնետից և ժուռնալիստիկայի գրադարանից: Ուսման ընթացքում ուսանողները մուլտիմեդիա նյութեր կպատրաստեն ուսանողական կայքի համար, որոնք նաև կհեռարձակվեն բուհին կից գործող ռադիոկայանի եթերով։

Մագիստրոսական այս ծրագրում շեշտադրված է գործնական, փորձարարական ուսուցումը՝ փաստերի վրա հիմնված արհեստավարժ լուսաբանման նորագույն եղանակների միջոցով և նյութերի պատրաստումը միաժամանակ տպագիր ու հեռարձակող լրատվամիջոցների համար։ Շեշտադրվում են նաև կառավարման մոտեցումներն ու գիտելիքներն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տնտեսագիտությունը և դատական համակարգը։

Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, որը կստուգվի բանավոր հարզացրույցի ժամանակ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ընտրված մասնակիցներին կապահովի ֆինանսական օժանդակություն՝ ուսման վարձի հարցում և թոշակ՝ Վրաստանում ուսանելու ժամանակահատվածի համար:

Դիմորդները կմասնակցեն հարցազրույցի՝ անգլերեն լեզվով, Երևանում։

Ովքեր կարող են դիմել

  *   Մինչ դրամաշնորհի տրամադրման պահը բակալավրի կոչում ստացած

  *   ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում մշտապես բնակվող անձինք, ովքեր լավ տիրապետում են անգլերենին, ինչը կստուգվի բանավոր հարցազրույցի և/կամ գրավոր քննության միջոցով.

  *   արական սեռի դիմողների դեպքում անհրաժեշտ է, որ անցած լինեն զինվորական ծառայություն կամ ունենան տարկետման իրավունք:

  *   Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը, ինչպես նաև նշել, թե ինչ հետազոտական ծրագիր եք պատրաստվում իրականացնել վերջին կիսամյակում:

  *   Անհրաժեշտ է նաև երեք երաշխավորագիր:

Դիմելու կարգը

Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղմամբ

Դիմելու գործընթացը սկսելուց առաջ նախապատրաստեք հետևյալը.

  1.  հիմնավորում, թե ինչու եք ցանկանում սովորել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում.

  2.  երեք անձի տվյալներ, ովքեր պատրաստ են երաշխավորել ձեզ՝  ըստ ձեր ակադեմիական կարողությունների ու մասնագիտական նպատակների.

  3.  անգլերենի քննության գնահատական, եթե ունեք, որը փաստում է, որ գրելու, լսելու ու քերականության մասով ունեք իմացության B2 մակարդակ:

Բոլոր հայտերը, այդ թվում երաշխավորագրերը կդիտարկվեն տեխնիկական ու ակադեմիական համապատասխանության տեսանկյունից և բոլոր չափանիշներին համապատասխանող թեկնածուները հարցազրույց կանցնեն այս ծրագրի նպատակով դեսպանատանը ձևավորված հանձնաժողովում: Հանձնաժողովի ընտրած թեկնածուների մասնակցությունը վերջնականապես կհաստատվի Վրաստանում հանրային կապերի ինստիտուտի կողմից: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն այդ մասին և նրանց հետ կստորագրվեն առանձին դրամաշնորհային պայմանագրեր:

Ընտրության չափանիշները

Հաշվի են առնվում հետևյալ գործոնները. մասնագիտական որակավորումներ, առաջարկվող հետազոտության թեմա (որակ, նպատակահարմարություն), ինչպես են օգտագործվելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում և անգլերենի իմացություն: Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր արդեն աշխատում են կամ ուզում են աշխատել որպես լրագրող և մեդիա կառավարման ոլորտում չեն: Նախապատվություն կտրվի նաև մարզերից դիմած անձանց և լրագրողական աշխատանքի քիչ փորձ ունեցող անձանց: Խրախուսելի են հայտերը բիզնեսի և տնտեսագիտության ոլորտում ուսանած կամ մասնագիտական փորձ ունեցող անձանցից:

Լրացուցիչ տեղեկություններ

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը հիմնադրվել է 1994թ.-ին ԱՄՆ կառավարության և ԱՄՆ հանրային կառավարման ազգային ակադեմիայի աջակցությամբ: Այն շահույթ չհետապնդող ոչ-կառավարական կրթական հաստատություն է, որտեղ պատրաստվում են բարձրորակ քաղաքացիական ծառայողներ` նպաստելու Կովկասի ժողովրդավարական ու շուկայական տնտեսության բարեփոխումներին:

Ժուռնալիստիկայի ու մեդիա կառավարման կովկասյան դպրոցը հիմնադրվել է 2001թ. Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում` ժուռնալիստիկայի, մեդիա կառավարման և կապի ու հաղորդակցության ոլորտի կրթական ու վերապատրաստման ծրագրերի միջոցով նպաստելու արհեստավարժ լրատվամիջոցների զարգացմանը Կովկասում:  Դպրոցի գաղափարախոսությունն այն է, որ արդարացի և ճշգրիտ լրատվության ապահովման համար անհրաժեշտ հմտություններով զինված լրագրողները բարձրացնում են լրագրողական գործունեության մակարդակը և լավագույնս ծառայում են  հանրությանը ՝ ապահովելով հավաստի տեղեկատվություն և մասնագիտական էթիկայի ամենաբարձր ստանդարտներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Բայդենի հետ
Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից…
ԲԴԽ անդամներն ընդունել են ԱՄՆ դատավորի գլխավորած պատվիրակությանը
Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ԲԴԽ նախագահի...
Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ
Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն…
ԱՄՆ-ն 120 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում հավանություն տվեց...
Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը
Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր…
Համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև
Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում...
Ֆոտոռեպորտաժներ