News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամներին կհաջողվի մինչեւ այս տարվա վերջը համաձայնության գալ գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագծի շուրջ։

«Փաստացի գազի ընդհանուր շուկայում դեռ երեք վիճելի հարց կա։ Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք այս համաձայնագրի նախագծի շուրջ նույնպես փոխադարձ ընդունելի լուծում կգտնենք»,- ասել է ԵՏՀ ղեկավարը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Վիճահարույց հարցերի թվում Մյասնիկովիչը նշել է գազի փոխադրման սակագների ձեւավորման, երրորդ երկրներից գազի ներկրման հետ կապված հարցերի բլոկը։ Բացի այդ, լուծվում է այն հարցը, թե ինչպես վարվել ԵԱՏՄ երկրների միջեւ արդեն իսկ կնքված երկարաժամկետ պայմանագրերի հետ։ «Ընդհանուր առմամբ, այս բոլոր հարցերը մենք դիտարկում ենք բնական մենաշնորհների գործունեության տեսանկյունից»,- ասել է ԵՏՀ նախագահը։

Մյասնիկովիչը հավելել է, որ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցում «փաստացի ամեն ինչ կարգավորված է»։ «Այժմ նավթի եւ նավթամթերքների շուկայի հետ կապված փաստաթղթերը մշակվում են, եւ դրանք գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում»,- նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

ԵԱՏՄ-ում էներգառեսուրսների ընդհանուր շուկաները 2025 թվականի հունվարի 1-ից պետք է սկսեն գործել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ռուսական էներգիայից հրաժարումն անթույլատրելի շքեղություն են անվանել
2021-ին Ռուսաստանը դարձել է Վրաստան էլեկտրաէներգիայի խոշորագույն արտահանողը, որին բաժին է ընկնում երկիր մատակարարումների կեսից ավելին...
Ճապոնիան յոթ տարվա ընթացքում առաջին անգամ էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմ է ներդրել
Ուժեղ ջերմային ալիքի դեպքում երկրի գրեթե բոլոր հատվածներում, բացառությամբ հարավային Օկինավայի եւ հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու, էներգիայի պահուստի գործակիցը կարող է ընդամենը 3.7 տոկոս լինել, մինչդեռ կրիտիկական մակարդակը 3 տոկոսն է...
Նավթի համաշխարհային գներն աննշան իջնում են
Ուրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գներն աննշան իջնում են...
ՕՊԵԿ-ը եւ դաշնակցային արտադրող երկրները որոշել են նավթի արդյունահանումը 648 հազար բարելի հասցնել
Այս քայլը, ամենայն հավանականությամբ, քիչ բան կանի բենզալցակայանում բենզինի բարձր գների իջեցման եւ համաշխարհային տնտեսությանը հարվածած գնաճը մեղմելու համար...
Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ
Հունիսի 30-ին գումարվել է Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ ․․․
Գերմանիայում կասկածում են, որ Ռուսաստանը կարող է վերսկսել բնական գազի մատակարարումը Եվրոպա
«Գազպրոմ»-ը հայտնել է, որ Կանադայում վերանորոգվող սարքավորումները մնացել են այնտեղ՝ Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ