News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Հունաստանի արչապետ Կիրիակոս Միցոտակիսը խոստացել է պաշտպանել Հունաստանի ինքնիշխանությունը Թուրքիայի աճող ռեւիզիոնիզմից, հայտնում է Katimerini-ն։

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորգե Բրենդեի հետ զրույցում Միցոտակիսն ասել է, որ Հունաստանը միշտ կձգտի «բաց պահել հաղորդակցության ուղիները» Էգեյան ծովում իր հարեւան Թուրքիայի հետ:

«Մյուս կողմից, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ես չեմ պաշտպանելու Հունաստանի ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները եւ միջազգային լսարանին չեմ ապացուցելու, որ Թուրքիան իրեն ռեվիզիոնիստական ​​ուժի պես է պահում, ապա նա սխալվում է»- ասել է Միցոտակիսը: «Այդպիսի վարքագիծը միանգամայն անընդունելի է,- ասել է Հունաստանի առաջնորդը՝ քննադատելով Անկարային՝ Էգեյան ծովի կղզիների վրայով թուրքական կործանիչների շարունակական թռիչքների համար։- Եւ ես կբարձրացնեմ այդ հարցն ամեն անգամ, երբ կարողանամ, քանի դեռ Թուրքիան չի փոխել իր վարքագիծը»:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ երբեւէ կրկին հանդիպել Միցոտակիսի հետ՝ վերջինիս՝ ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ Թուրքիայի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ