News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է թուրքական Baykar ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ:

Ինչպես հաղորդում է Trend-ը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին, նախարարն ընդգծել է, որ ռազմական համագործակցությունը երկու երկրի միջեւ կառուցվում է բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների վրա, որոնք զարգանում են եւ ամրապնդվում են: Հատկապես ընդգծելով բարեկամական հարաբերությունները երկու երկրի ղեկավարների միջեւ, վերջինս ընդգծել է նմանհանդիպումների կարեւորությունը՝ համատեղ փոխգործակցության ընդլայնման տեսանկյունից:

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռամզատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարների եւ ներկայիս իրավիճակի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ