News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է համախմբել ջանքերը ԵԱՏՄ-ում տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածների ակտիվ զարգացման համար։ Այս մասին հինգշաբթի օրը Եվրասիական տնտեսական համաժողովում առցանց ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած աշխարհագրական բացին, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներին։ Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտին, ապա դրանք դառնում են աճի կետերի գեներատորներ մեր միության երկրների տնտեսական համագործակցության զարգացման գործում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ծառայությունների որոշակի տեսակներ, որպես արտադրության գործոններ, նշանակալի ազդեցություն ունեն ապրանքների, արտադրական ոլորտների եւ տնտեսության մրցունակության վրա։ Եվրասիական ինտեգրման ամենակարեւոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այն լուծվում է, այդ թվում ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձեւավորման եւ գործունեության միջոցով, որն իր հերթին ընդլայնում է բիզնեսի ակտիվացման հնարավորությունները. «Կարելի է ասել, որ ծառայությունների եւ բիզնեսի ազատ տեղաշարժի մակարդակը ինտեգրացիայի մի տեսակ ցուցանիշ է»։

Նա հավելել է, որ ծառայությունների եւ առեւտրի զարգացումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է գիտատեխնիկական առաջընթացի եւ միջսահմանային առեւտրի ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններով, սա աշխարհագրական բացը հաղթահարելու գործոն է, որն արդիական է Հայաստանի համար։

Այս առումով, ըստ Փաշինյանի, առանձնահատուկ ուշադրության է արժանի հեռահաղորդակցության եւ դրանց հավասար հասանելիությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։

Այս համատեքստում Հայաստանի վարչապետը համագործակցության կարեւոր ուղղություն է անվանել անդամ պետությունների ՏՏ համայնքի ջանքերի համախմբումը տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածների ակտիվ զարգացման եւ Միության թվային օրակարգի լիարժեք իրականացման համար։

Նրա խոսքով, անհրաժեշտ է հետեւողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված նախաձեռնությունները եւ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ու քաղաքացիների ուղղակի օգուտներ ստանալը։

Տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների դարաշրջանը բարձրացնում է երկրների միջազգային մրցունակությունը։ Սա հատկապես վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսին Հայաստանն է, որոնք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով սահմանափակ ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա։

«Տեղեկատվական տեխնոլոգիաները հավասար պայմաններ են ապահովում բոլոր խաղացողների համար՝ անկախ նրանց դիրքից եւ հնարավորություններից: Այդ իսկ պատճառով Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը»,- նշել է Փաշինյանը։

Սա տնտեսության մեջ բեկման հնարավորություն է, մարդկության առաջընթացին համընթաց քայլելու հնարավորություն։ Հենց այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն, որի զարգացման համար պետք չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով եւ հարուստ ընդերք, նշել է Հայաստանի վարչապետը։

Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալիսկ դա այն ռեսուրսն է, որով Հայաստանը միշտ առանձնացել է։

Փաշինյանը նշել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը գրավիչ լինի ՏՏ ոլորտի եւ ընդհանրապես ներդրումների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ն 2023թ. պանրի եւ ալկոհոլային թրմերի անմաքս ներկրման քվոտաներ կտրամադրի Սերբիային
Սերբիային քվոտաների տրամադրումը նախատեսված է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրով...
ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ. Նիկոլ Փաշինյան
Ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի...
Միշուստինը հայտարարել է Արեւմուտքի կողմից ԵԱՏՄ առանձին պետությունների վրա ճնշումների ուժեղացման մասին
«Հնգյակի» առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ճնշումն ուժեղանում է․․․
Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը
ՌԴ վարչապետը ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին...
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները. Sputnik Արմենիա
Մեզ տեղեկացրել են, որ սահմանափակումները կչեղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլեւ ընդհանուր առմամբ բոլորի համար...
ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստ են գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ
Նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ