News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2021-22 ուսումնական տարում բուհերի ընդունելության քննություններին հայտագրվել է 923 շրջանավարտներից 710-ը:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ այս տարի, նախորդի համեմատ, դիմորդների թիվն ավելացել է, սակայն կան այնպիսի մասնագիտություններ, որոնք նախորդ տարի ունեին զգալի թվով հայտեր, իսկ այս տարի՝ ոչ: Յու. Քարամյանը նշում է` զարմանալին այն է, որ գերատեսչության մարմինները պատվիրում են տեղեր, բայց որևէ միջոցառում չի իրականացվում մասնագիտության գրավչությունը բարձրացնելու համար:

«Արցախի պետական համալսարան է դիմել 358, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 40, Գրիգոր Նարեկացի համալսարանին՝ 26, Մեսրոպ Մաշտոց համալսարան՝ 37 շրջանավարտ, իսկ Հայաստանի բուհերի համար ունենք նպատակային տեղերով՝ 133, ոչ նպատակային տեղերով՝ 116 դիմորդ»,- մանրամասնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տարի ՀՀ բուհեր հայտագրվողների քանակը կտրուկ աճել է:

Նրա խոսքով՝ միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են երկու փուլով ՝միասնականը՝ հուլիսի 7-24-ը, իսկ ներբուհականը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Ըստ մասնագիտություների` այս տարի առաջատար դիրքում են «Հայոց լեզու և գրականություն» ու «Իրավագիտություն» մասնագիտությունները, իսկ նախորդ տարվա համեմատ` «Տնտեսագիտություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» , «Ռուսաց լեզու» բաժինների և բնագիտական առարկանների գծով դիմորդների թիվը կրճատվել է:

«Ստեղծվել է 6 քննական կենտրոն՝ թիվ 1, թիվ 2, թիվ 5, թիվ 6, թիվ 7 և թիվ 8 դպրոցներում: Քննությունները կսկսվեն ժամը 09:30-ին, բայց դիմորդները պետք է ներկայանան ժամը 08:30ին: Քննությունը կտևի 3 ժամ: Մինչև հուլիսի 1-ը բոլոր դիմորդները կստանան անցաթուղթ, որտեղ նշված կլինի, թե որ քննական կենտրոնում է տեղի ունենալու քննությունը»,- ընդհանրացրեց ԳԹԿ տնօրենը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ