News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտոնաթող բարձրաստիճան մի շարք զինվորականներ՝ գեներալներից սկսած, իրավապահ համակարգի վետերաններ, հայտարարություն են անում, որ կարմիր բերետավորները բռնություն են կիրառել Արցախյան ազատամարտի 3 պատերազմների մասնակից պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, անցել է երկու շաբաթ, բերանները ջուր առած, վեր ընկած են։ Այս մասին ԱԱԾ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բանակը մեր երկրում 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա, բանակի նկատմամբ այլ է եղել վերաբերմունքը։ Մինչև պատերազմը և դրանից հետո էլ այդ իշխանությունը ոտնատակ տվեց դա։ Պետք է լուրջ ամո՛թ ասել բոլոր այն ուսադիր կրող սպաներին, ովքեր տեսնում են՝ ինչ է կատարվում, ովքեր եղել են երեխա, երբ բռնության ենթարկված գնդապետը իր երիտասարդ կյանքը Սիսական ջոկատում կարող էր վտանգել։ Բայց այսօր ուսադիրներով իրենց ճռճռան կաբինետներում կարող են ման գալ ու աչք փակել նրա վրա, որ գլխարկ կրող ինչ-որ թերուս բռնություն է գործադրում պաշտոանթող գնդապետի նկատմամբ»,- ասաց Մանուկյանը:

Նշենք, որ այս պահին պահեստազորի գնդապետներն ԱԱԾ-ի շենքի մոտ են պաշտոնաթող գնդապետին ծեծի ենթարկելու դեպքի առիթով հաղորդում ներակայացնելու նպատակով։ 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Պուշկինի փողոցում կարմիրբերետավորները դաժան ծեծի են ենթարկել պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանին, ապա բերման ենթարկել: Դրանից հետո պահեստազորի գեներալներն ու գնդապետները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջել են քրեական գործ հարուցել եւ համակարգից հեռացնել այդ միջադեպին մասնակից ոստիկաններին, սակայն ոչինչ չի արվել: Այսօր միայն տեղեկացրել են, որ ծառայողական քննություն է սկսվել:

Բարձրաստիճան սպաների հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ