News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Պեկինը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ Թայվանի հետ խաղաղ կերպով վերամիավորվելու համար, բայց ոչ մի կերպ չի հրաժարվի ուժի կիրառման հնարավորությունից եւ բոլոր անհրաժեշտ միջոցներից արտաքին միջամտության եւ կղզու անկախության կողմնակից անջատողականների դեմ։ Այս մասին հայտարարել է Թայվանի հարցերով ՉԺՀ պետական խորհրդի ներկայացուցիչ Չժու Ֆենլիանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ պետքարտուղարի համապատասխան ելույթը լի է անհիմն մեղադրանքներով, «Չինաստանի սպառնալիքի» ուռճացումներով եւ Թայվանի վերաբերյալ սխալ հայտարարություններով, որոնք եւս մեկ անգամ բացահայտեցին Թայվանին աջակցելու եւ Չինաստանին զսպելու ԱՄՆ բնույթը»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հարաբերությունների քաղաքական հիմքն է, եւ Միացյալ Նահանգները լուրջ պարտավորություններ են ստանձնել Թայվանի հարցում երկու երկրների համատեղ երեք կոմյունիկեներում, «բայց իրականում նրանք բազմիցս  դրժել են իրենց խոստումները, եւ նրանց գործերը հակասում են խոսքերին»: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Չինաստանը դիտարկում է որպես միջազգային կարգի «ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ