News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գրող Մարգարեթ Էթվուդը, բողոքելով գրքերի արգելքների դեմ, ներկայացրել է իր «Աղախնի պատմությունը» հակաուտոպիայի չհրկիզվող օրինակը, հայտնում է The Guardian-ը։

Penguin Random հրատարակչությունը գիրքը աճուրդի էր հանել եւ տեսանյութ էր ցուցադրել, որում 82-ամյա գրողը փորձում է այրել սեփական գիրքը, սակայն չի ստացվում՝ էջերն ու շապիկը հրակայուն նյութերից են։ «ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում գրքերը քննադատվում են, արգելվում, նույնիսկ այրվում են: Այսպիսով, մենք մի գրքի հատուկ հրատարակություն են թողարկել, որը տասնամյակներ շարունակ քննադատվել եւ արգելվել է»,  մեկնաբանել են հրատարակիչներն իրենց գաղափարը: Նրանք ցանկանում են, որ գիրքը «հակագրաքննության հզոր խորհրդանիշ» դառնա:

Այս գրքի թողարկումն արձագանք էր ամերիկյան քաղաքական գործիչներից մեկի՝ դպրոցական գրադարաններում պահման համար արգելված գրքերն այրելու առաջարկին։

Ինքը՝ Էթվուդը, հիշեցրել է, որ իր գիրքը բազմիցս արգելվել է, մասնավորապես, դրա տարածումն արգելվել է Պորտուգալիայում եւ Իսպանիայում։

Չհրկիզվող գիրքը կվաճառվի Նյու Յորքի Sotheby's աճուրդում հունիսի 7-ին։ Այժմ դրա գինը արդեն 45 հազար դոլարի է հասել, հասույթը կուղղվի PEN America գրողների  իրավապաշտպան կազմակերպությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ