News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին, ժամը 00։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասում խանութ է այրվում։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բանավան թաղամասի մթերային խանութներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։49-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել են տեխնիկական սարքավորումներ (սառնարան) և ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 20 քմ)։

Տպել
Ամենաշատ