News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը նախատեսում է Քենթերբերիի արքեպիսկոպոսի եւ Շոտլանդիայի Եկեղեցու Գլխավոր ասամբլեայի նոր մոդերատորի հետ միասին «պատմական» խաղաղ ուխտագնացություն կատարել Հարավային Սուդան, հայտնում է PA MEDIA-ն։

Կրոնական առաջնորդները հուլիսին Հարավային Սուդան կմեկնեն՝ նախագահ Սալվա Կիիր Մայարդիտի հրավերով։

Երկրի մայրաքաղաք Ջուբայում նրանք կհանդիպեն երկրի ղեկավարի եւ նրա հինգ փոխնախագահների հետ։

Ֆրանցիսկոս Առաջինը կհանդիպի փախստականների ճամբարի բնակիչների հետ եւ բաց երկնքի տակ աղոթք կկարդա խաղաղության համար: Նրանք կհանդիպեն նաեւ տեղի եկեղեցական առաջնորդների հետ։

Հարավային Սուդանը Սուդանից անկախացել է 2011 թ., սակայն երկու տարի անց քաղաքացիական պատերազմ սկսվեց։ 2018 թ. խաղաղության պայմանագիր կնքվեց, սակայն երկրի տնտեսությունը դեռ կործանման եզրին է։ Երկիրը շարունակում է քայքայվել զինված հակամարտություններից, բռնություններից, ջրհեղեղներից եւ սովից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ