News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը


Այսօր մենք ապրում ենք օրեր, երբ Հայաստանում իշխում են ազգադավներ, մարդիկ, որոնք պետականության եւ մեր ժողովրդի գենետիկ հատկության հետ կապ չունեն. Դրանով է պայմանավորված, որ այս դավադիր իշխանության կառավարման շրջանում նաեւ Մայիսի 28-ն է փորձ արվում նսեմացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով նրան, որ այսօր ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով մեկ զինծառայող վիրավորվել է, նա նկատեց. «Չկա երեւի թե մեկ օր, որը կամ լինի մեզ համար տոն եւ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը: Սա մեր այսօրվա իշխանության վարած քաղաքականության հետեւանքն ու վարքագիծն է: Քանի այս իշխանությունը կա, Ադրբեջանն իր լկտիությունն ավելի է շարունակելու: Ի՞նչ սահմանազատում, երբ թուրք-ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, օկուպացրել են Արցախի հսկայական հատվածը, երբ ամեն օր ականատես ենք լինում հայ մարդուն ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ձգտումներին: Քանի այս իշխանությունը կա, մենք սահմանին ունենալու ենք լարվածություն, ունենալու ենք նոր զոհեր, նոր կորուստներ: Երբ այս իշխանությունը վերացվի, վստահաբար ասում եմ՝ մենք շատ արագ կվերականգնենք մեր փառքը, արժանապատվությունը եւ կպատժենք ադրբեջանական ցանկացած ոտնձգություն»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ն նախօրեին հայտարարել է, որ չեն մասնակցելու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այլ բան չէինք էլ սպասում դավաճանական իշխանությունից: Եվս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրենք մե ազգային օրակարգերի հետ առնչություն չունեն, պատրաստ են զիջել, զիջել, նվաստանալ եւ ժողովրդին էլ իրենց հետ տանել նվաստացման:

Հաջորդ մայիսի 28-ը նշելու ենք առանց Նիկոլ Հայաստանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ