News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պենտագոնի խոշորագույն մատակարարներից մեկը՝ Northrop Grumman-ն ավարտում է B-21 Raider նորագույն ռազմավարական ռմբակոծիչի նախաթռիչքային փորձարկումները: Առաջին թռիչքը նախատեսված է իրականացնել հաջորդ տարի, գրում է Տեխկուլտը:

2014 թվականին մեկնարկած В-21 ծրագրի նպատակն ԱՄՆ օդուժի ռազմավարական ավիապարկի հիմնարար թարմացումն է: Փոխարինման են ենթակա վետերան, ռազմավարական ռմբակոծիչ В-52-ը եւ դրա ավելի «երիտասարդ» ընկերներ В-1-ն ու В-2-ն:

В-21-ի առանձնահատկությունները գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ ռմբակոծիչը  ներկայանում է քիչ տեսանելիության կատարելագործված համակարգով, նախաձայնային արագությամբ թռչելու հնարավորությամբ,ավելի մատչելի է լինելու եւ ավելի հեշտ սպասարկման հեսանկյունից, քան В-2-ն:

Առաջիկայում ավարտվելու են կորպուսի փորձարկումները, սարքավորումների, ինչպես նաեւ թռիչքային ենթահամակարգերի փորձարկումները:

Ակնակալվում է, որ առաջին ամբողջովին պատրաստ ռմբակոծիչը կներկայացվի մինչեւ տարեվերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ