News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիության առաջնորդները Բրյուսելի գագաթաժողովում չեն կարողանա համաձայնության գալ ռուսական նավթի ներմուծման արգելքի շուրջ, ասել են նրանք ժամանելուն պես՝ հավելելով, որ հարցի շուրջ շաբաթների բանակցությունները դեռ չեն ավարտվել, հաղորդում է Reuters-ը:

«Մենք դեռ չենք հասել այս որոշմանը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Բայց ես վստահ եմ, որ դրանից հետո հնարավորություն կլինի»:

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը ասել է, որ ավելի իրատեսական է համաձայնությունը հաջորդ ամիս ակնկալել: «Չեմ կարծում, որ մենք այսօր համաձայնության կգանք։ Մենք կփորձենք համաձայնության գալ մինչեւ հունիսի գագաթաժողովը, սա առայժմ իրատեսական մոտեցում է»,- ասել է Կալլասը։

ԵՄ առաջնորդների հաջորդ գագաթաժողովը նախատեսված է հունիսի 23-24-ը։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն ասել է, որ «սրանք հեշտ որոշումներ չեն»՝ հավելելով. «Ես կասկած չունեմ, որ առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին որոշումները կկայացվեն»։

Քանի որ Հունգարիան ռուսական նավթի ներկրման արգելքի հիմնական հակառակորդն է, նրա վարչապետ Վիկտոր Օրբանը, ժամանելով ԵՄ գագաթաժողովին, հայտարարել է, որ նավթային էմբարգոյի հետ կապված գործերն այնքան էլ լավ չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ