News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրահանձնաժողովին մեղադրել է «անպատասխանատու պահվածքի» մեջ, որի պատճառով ԵՄ-ն հայտնվել է ծանր իրավիճակում՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հետ։

Նա զգուշացրել է, որ ռուսական նավթի արտահանումն արգելելու ԵՄ համաձայնագրի հեռանկարները «վառ չեն թվում»։ 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրամիության վերջին առաջարկը, որը կներառի ծովով նավթի ներկրման արգելք, լավ լուծում կլինի, սակայն այս հարցում դեռ փոխզիջում չկա, ասել է Օրբանը։

Նա նշել է, որ Հունգարիային պետք են նաեւ երաշխիքներ, որ նա կկարողանա նավթ գնել ծովով, եթե ռուսական նավթի մատակարարումները դադարեցվեն «Դրուժբա» խողովակաշարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ