News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրության նպատակն է մեկդարյա հեռավորությունից վեր հանել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախների բեղուն գործունեությունը, որն ընդհատվել է Հայոց ցեղասպանության հետևանքով:

Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեսուն բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր, դպրոցական պարագաներ, որոնք ձեռք են բերվել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքում գործող տարբեր հաստատությունների արխիվներից, թանգարաններից, գրադարաններից, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից:

Ներկայացված բնօրինակ վկայականներում կարևոր տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող մեկ տասնյակից ավելի վկայագրերը, ինչպես նաև ուղեկցող փաստագրական հարուստ նյութը, որոնք փաստացի վկայություններն են Օսմանյան կայսրության հայկական վարժարանների երբեմնի գոյության:

Ցուցահանդեսում իրենց վկայագրերով տեղ են գտել արևմտահայ այնպիսի հայտնի կրթօջախներ, ինչպիսիք են՝ Կարինի (Էրզրում) «Սանասարեան» (1881-1915 թթ.), Վանի «Երամեան» (1878-1915 թթ.), Վասպուրականի կեդրոնական/կենտրոնական (1881 թ.), Խարբերդի Ազգային կեդրոնական/կենտրոնական կամ Թլկատինցու (1887-1915 թթ.), Սեբաստիայի «Արամեան» (1895-1914 թթ.), Այնթապի ազգային «Հայկանուշեան» (1877-1915 թթ.), Կեսարիայի «Կյումշեան» (1826-1915 թթ.) և այլ վարժարաններ:

Առանձին բաժին է նվիրված Կ.Պոլսի հայկական վարժարաններին, որտեղ ուսանել են Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած արևմտահայ հայտնի մտավորականներ: Ավարտական վկայականներից մի քանիսը պատկանում են արևմտահայ հայտնի մտավորականներ Ռուբեն Սևակին, Դանիել Վարուժանին, Միսաք Մեծարենցին (Մեծատուրյան), Թադեոս Մանկասարյանին, Ռաֆայել Շիշմանյանին: Առանձին բաժնով ներկայացված են նաև կայսրության միսիոներական դպրոցները՝ «Արմենիա» (հետագայում «Եփրատ») քոլեջը (1878-1915 թթ.) Խարբերդում, Այնթապի, Ադաբազարի «Հայուհեաց» բարձրագույն (1885-1915 թթ.) վարժարանը, Տարսոնի Սուրբ Պողոս ինստիտուտը (1888-1915 թթ.), Պարտիզակի բարձրագույն վարժարանը, Սեբաստիայի ուսուցչական ամերիկյան դպրոցը՝ «Normal School»-ը (1880-1915 թթ.) և ուսուցչական քոլեջը («Teachers’College», 1912-1915):

Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ