News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, բացի Ռուսաստանից, ունի իր մոտիվացիան ու իր շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Քաղաքագետը կարծում է, որ Բրյուսելի այսպիսի ակտիվացումը հակասում է Կրեմլի շահերին։

«Հասկանալի է, որ ԵՄ-ն չի ցանկանում ուժեղացնել Ռուսաստանը։ Եթե խոսենք ԵՄ-ի մասին՝ որպես մի տեսակ եվրոպական բյուրոկրատիայի, որը գոյություն ունի անկախ անդամ երկրներից,  կլինչի (մարզական մենամարտերում հակառակորդին զսպելու հնարք՝ NEWS.am) մեջ է Ռուսաստանի հետ, իսկ Շառլ Միշելը այդ կլինչի խմբավարներից է։ Նա շատ ակտիվորեն պաշտպանում է պատժամիջոցները։ Կիեւի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, Բուչի սկանդալի ժամանակ եւս Միշելը «առկայծեց»  որպես Մոսկվայի քննադատ: Բրյուսելի համար կարեւոր է ցույց տալ, որ ինքն արդյունավետ է հետխորհրդային հակամարտությունները լուծելու գործում։ Որովհետեւ ուկրաինական ճակատում ԵՄ-ն միայնակ չէր կարող հաղթահարել որեւէ խնդիր, ինչպես նախկինում շատ առումներով Բալկաններում: Թե՛ Բալկաններում, թե՛ Ուկրաինայում «հրդեհները մարելու» համար անհրաժեշտ էր Միացյալ Նահանգների միջամտությունը։ ԵՄ-ն ի վիճակի չեղավ դա անել։  Ուստի փորձ է արվում ցույց տալ, որ դա այնքան էլ այդպես չէ,  և ԵՄ-ն նույնպես կարող է ինչ-որ բան անել»,- պարզաբանեց Մարկեդոնովը։

Նա հիշեց նաև ֆրանսիացի հայտնի ռազմական փորձագետ Էմանուել Դրեյֆուսի գնահատականը, որը տարեսկզբին Ղարաբաղում  տեղի ունեցած գործողությունն անվանել էր  «ժողովրդականակենտրոն»՝ նկատի ունենալով, որ բացի աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացումից, Ռուսաստանը շատ բան է արել փախստականներին վերադարձնելու եւ տարածքը ականազերծելու համար:

«Ռուսաստանը շատ բան է արել, իսկ հիմա ստացվում է, որ ԵՄ-ն արժեթղթերի եզրերն է խուզում, կարծես ոչ մի Ռուսաստան էլ չկա։  Բրյուսելյան բանակցություններից հետո Շառլ Միշելի հայտարարություններում չկա Ռուսաստանը, չկան եռակողմ հայտարարությունները», նշեց Մարկեդոնովը:
Նա նաև մատնանշեց լուրջ վեճերի բացակայությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, որոնք առկա են, օրինակ, Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում, չկա ոչ գովասանք, ոչ էլ հայհոյանք։ 
«Տպավորություն է, որ լռելյայն համակարգումը պահպանվում է», նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ