News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Հնդկաստանը պատրաստվում են վերսկսել ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարությունը՝ հավելելով, որ հնդկական պատվիրակությունը ժամանել է Երուսաղեմ՝ քննարկելու շրջանակային կանոնները եւ համաձայնեցնելու ակնկալիքները, գրում է Reuters-ը: 

Անցյալ հոկտեմբերին Հնդկաստանը եւ Իսրայելը պայմանավորվել են վերսկսել ազատ առեւտրի շուրջ բանակցությունները՝ մինչեւ 2022 թվականի կեսերը համաձայնագիր ստորագրելու նպատակով։ 

Իսրայելի եւ Հնդկաստանի միջեւ կապերն ավելի սերտացել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ իշխանության գալուց հետո ութ տարիների ընթացքում, եւ այդ ընթացքում երկու երկրները ձեւավորել են ռազմավարական, ռազմական եւ տեխնոլոգիական համագործակցություն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ