News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


«Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսելով արցախյան խնդրի մասին, այդպես էլ չի ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. Նիկոլի համար «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցություն այլեւս գոյություն չունի: Այս մասին Facebook-ի ր էջի ուղիղ եթերում հյտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նա երեք անգմ խոսում է Արցախի մասին եւ երեք անգամ էլ ասում է «ԼՂ խնդիր», չի ասում «ԼՂ հակամարտություն»: Մենք գիտենք, որ քաղաքական միջազգային օրակարգում մեկ մարդ է մինչեւ այսօր խնդել, որ դա այլեւս հակամարտություն չէ: Դա Ալիեւն է: Նիկոլ Փաշինյանն այս հարցազրույցով երկրորդում է Ալիեւին, ենթարկվում է Ալիեւին: Սա նշանակում է, որ Նիկոլը միջազգային մամուլում ափաշքյարա թելում է Ալիեւի թելը: Մինեչւ այսօր միայն Ալիեւն է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարը լուծված է, նման հակամարտություն գոյություն չունի: Նիկոլն առաջին անգամ  միջազգային մամուլում սատարում է Ալիեւին, շարունակում է Ալիեւի գիծը, որ նման հակամարտություն գոյություն չունի»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Ալիեւն է միջազգային հանրությանը խնդրել, որ որեւէ մեկը չօգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը. «Փաստորեն Նիկոլը կատարել է Ալիեւի խնդրանքը: Թուրքի կոշիկ լիզող, թրքահպատակ ՀՀ վարչապետը իրականացնում է Ալիեւի քաղաքականությունը:

Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Արեւելյան գործընկերությանը» վերաբերող մեծ զեկույց, որի մեջ կան հատվածներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին եւ այնտեղ  օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ