News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հացահատիկի արտահանումը հեշտացնելու եւ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում պարենային ապրանքների գնաճը կանխելու նպատակով Ուկրաինայի հետ լեհական սահմանին հացահատիկի ժամանակավոր պահեստներ կկառուցի:

«Մենք պատրաստվում ենք ժամանակավոր բունկերներ կառուցել Ուկրաինայի սահմաններում, այդ թվում՝ Լեհաստանում։ Այսպիսով, մենք կարող ենք հացահատիկ ամբարել եւ բեռնատար մեքենաներով այն դուրս բերել Եվրոպա ու առաքել ամբողջ աշխարհով մեկ: Սակայն դա ժամանակ է պահանջում»,- ասել է Բայդենը՝ Ֆիլադելֆիայում կայացած համագումարում իր ելույթի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ