News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոչ բոլոր հայ արտահանողներն են տուժում դրամի արժեւորումից: Այս մասին Ազգային ժողովում հունիսի 15-ին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի քննարկմանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ավելի վաղ հայ արտահանողները հայտարարել էին, որ ազգային արժույթի ամրապնդման պատճառով վնասներ են կրում, եւ շուտով կարող են լուրջ խնդիրներ ունենալ։

Գալստյանը, մեկնաբանելով բիզնեսում առաջացած մտավախությունները, ընդգծեց, որ ազգային արժույթի հետ կապված իրավիճակը խնդիրներ է առաջացնում միայն առանձին վերցված արտահանման ոլորտներում։

«Ռուսական ռուբլու նկատմամբ հայկական դրամն արժեզրկվել է։ Ընդ որում, արժեզրկվել է ոչ միայն անվանական փոխարժեքը։ Արժեզրկում է տեղի ունենում նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանում գնաճը շատ ավելի բարձր է։ Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանող ընկերությունները, որոնց պայմանագրերը կնքվում են ռուբլով, այսօր միայն շահում են ստեղծված իրավիճակից, քանի որ հայկական դրամը շատ ավելի թույլ է, քան ռուսական ռուբլին»,- պարզաբանեց ԿԲ նախագահը։

Ընդ որում, ինչպես նշեց Գալստյանը, Եվրոպա արտահանող ընկերությունները եվրոյի արժեզրկման պատճառով անհամեմատ ավելի վատ վիճակում են հայտնվել:

«Եվրոպական արժույթն այս տարվա ընթացքում էժանացել է ոչ միայն մեր դրամի, այլեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ»,- ասաց ԿԲ նախագահը։

ԿԲ ղեկավարը դոլարի նկատմամբ դրամի արժեւորումը հիմնականում կապում է Ուկրաինայում իրադարձությունների, իսկ արդյունքում՝ օտարերկրյա այցելուների հոսքի ու արտաքին պահանջարկի ավելացման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալներ...
Ամենաշատ