News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը կոչ է արել ավելացնել ՆԱՏՕ-ի ուժերը Բալթյան երկրներում, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ թուլության ցանկացած նշան, լինի դա Ուկրաինայում, թե ՆԱՏՕ-ի տարածքում, կխրախուսի Ռուսաստանին։ «Ուկրաինան պետք է հաղթի, դա շատ պարզ է, բայց Ռուսաստանը պետք է պարտվի, սրանից այլ ելք չկա»,- ասել է նա լրագրողներին՝ բանակցությունների երկրորդ օրը ժամանելով Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։

Փետրվարին ՆԱՏՕ-ն լրացուցիչ զորքեր, նավեր եւ ինքնաթիռներ է ուղարկել դաշինքի արեւելյան ճակատ, մասնավորապես՝ Բալթյան երկրներ, եւ մոտ 40 000 զինվոր է տեղակայել ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության ներքո:

Հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք գագաթաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարներն ավելի կառուցողական մոտեցում կքննարկեն Եվրոպայում անվտանգության կտրուկ վատթարացող իրավիճակին դաշինքի ադապտացումը երկարաժամկետ հեռանկարում:

Բայց դաշնակիցները դեռեւս տարակարծիք են զորքերի քանակի եւ այն հարցում, թե կոնկրետ որտեղ պետք է հիմնվեն զորքերը եւ լրացուցիչ սպառազինությունը:

Որոշ փորձագետներ զգուշացնում են, որ անիմաստ է մեծ մարտական ստորաբաժանումներ տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ՝ դրանց հարձակման առաջին ալիքում պարտվելու վտանգի տակ դնելով, այլ պետք է տեղակայել թիկունքում։

Բալթյան երկրները ցանկանում են, որ դաշինքը 10 անգամ մեծացնի իր ռազմական ներկայությունը ուկրաինական պատերազմից առաջ, ինչպես նաեւ ավելացնի օդային եւ ծովային պաշտպանության հնարավորությունները։

ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցներից շատերը Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում սկզբունքորեն աջակցում են ուժերը մեծացնելու կոչերին, բայց ոչ այնքան, որքան պահանջում են Բալթյան երկրները, փոխարենը նախընտրում են որոշ զորամիավորումներ թողնել տանը, բայց պատրաստ լինել արագ տեղակայման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինլանդիան բարձրացնում է մարտունակությունը ՌԴ հնարավոր ներխուժման պատճառով
Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ ճգնաժամի...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
Բորելը կոչ է արել զենք արտադրել Ուկրաինայում՝ տրանսպորտային ծախսերը խնայելու համար
Ցանկալի է Կիեւի համար զենքն արտադրել Ուկրաինայում...
Մեդվեդեւը խոստացել է միջուկային հարված եվրոպական մայրաքաղաքներին՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու դեպքում
Տեղի կունենա համաշխարհային աղետ...
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Բացի դրանից՝ 2022 թ. նոյեմբերին OFAC-ի «սեւ ցուցակում» էին հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը․․․
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Ռուսաստանը Խարկովի ուղղությամբ գրոհ կազմակերպելու ուժեր առայժմ չունի...
Ամենաշատ