News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտական ​​թեւը նախատեսում է ավելի քան 20 միլիոն եվրոյով հինգհարկանի շենք գնել Մանհեթենում, գրում է Politico-ն, որին հայտնի է դարձել անշարժ գույք գնելու առաջարկի մասին:

Փաստաթղթում նշվում է Վերին Իսթ Սայդում գտնվող նոր վերանորոգված տունը ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի համար որպես տնային բազա օգտագործելու մտադրության մասին։

Թեեւ շքեղ դիվանագիտական ​​բնակարանները սովորական երեւույթ են Նյու Յորքում եւ աշխարհի մայրաքաղաքներում, այս տունն առանձնանում է իր «ցուցադրական» զարդարանքով: Վերանորոգումը տեւել է երեք տարի եւ մոտ 7 միլիոն դոլար է արժեցել, հայտնում է Wall Street Journal-ը:

Առաջարկը կոչված է համոզելու Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ ԵՄ պաշտոնյաներին, ովքեր պետք է ստորագրեն գնման պայմանագիրը: Եւ անկախ նրանցի, թե որքան հուսալի ներդրում կարող է լինել այս շենքը, չափազանց մեծ գինը, անշուշտ, տարակուսանք կառաջացնի, նշում է պարբերականը:

Առաջարկի մեջ ասվում է, որ 543 քառակուսի մետր մակերեսով շենքի գնումը, որը շուկայում է գրեթե երեք ամիս, ԵՄ պատվիրակության համար «առաջնահերթություն» է՝ «այնտեղ ԵՄ ներկայության կարեւորության պատճառով»:

Այժմ պատվիրակությունը 1923 քմ մակերեսով գրասենյակային տարածք է վարձակալում 60 աշխատակցի համար եւ ՄԱԿ-ում ԵՄ դեսպանի համար երեք սենյականոց նստավայր, ասվում է փաստաթղթում։ ԵՄ-ն նաեւ մեկ այլ թաունհաուս ունի Վերին Իսթ Սայդում՝ ՄԱԿ-ում պատվիրակության ղեկավարի տեղակալի համար:

Փաստաթղթում նշվում է, որ 20 միլիոն եվրո կուղղվի ներկայիս նստավայրի փոխարինմանը եւ կբաշխվի 20 տարվա մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը օգնություն է խնդրում Եվրամիությունից
Հայաստանում Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետևանքով...
Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը
Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման...
Եվրոպական երկրները սահմանափակել են Հունգարիայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը
Իր հերթին, Բելգիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչն ասել է, որ Հունգարիայի փոխարեն, որը պետք է դառնար Բեռնի ակումբի ժամանակավոր նախագահը, այդ պարտականությունները կստանձնի Դանիան՝ չպատճառաբանելով այս որոշումը...
ԵՄ-ը հաստատել է Ռուսաստանից եւ Բելառուսից ցորենի ներմուծման «արգելիչ տուրքերը»
ԵՄ Խորհուրդը հաստատել է արգելիչ տուրքերը...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է ստեղծել պաշտպանական համաձայնագրերի գլոբալ ցանց
Սպառնալիքների թիվն ավելանում է. Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ