News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում անտառային հրդեհի հետեւանքով մոտ 9000 հեկտար անտառապատ բլուրներ են այրվել, ութ գյուղից ավելի քան 650 մարդ է տարհանվել, հայտնում է AP-ն։

Երկրի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Զամորա նահանգի Սիերա դե Կուլեբրա լեռնաշղթայում հրդեհը սկսվել է չորեքշաբթի՝ չոր էլեկտրական փոթորիկի ժամանակ։

Փոքր անտառային հրդեհներ են բռնկվել նաեւ կենտրոնական Տոլեդո նահանգում եւ հյուսիսարեւելյան Սարագոսա եւ Լեյդա նահանգներում:

Ուրբաթ Իսպանիայի տարածքի մեծ մասում անտառային հրդեհների վտանգը պահպանվել է, քանի որ երկրում անսովոր վաղ շոգի վեցերորդ օրն է: Շաբաթվա ընթացքում բազմաթիվ քաղաքներում եւ այլ շրջաններում ավելի քան 40 աստիճան է գրանցվել: Սպասվում է, որ կիրակի շոգը կսկսի թուլանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ