News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչեւ սեպտեմբեր ավարտել մայրաքաղաքի կենտրոնական եւ մյուս հատվածներում առկա ապօրինի եւ չգործող շուրջ 266 կրպակների ապամոնտաժումը: Այս մասին նշվել է քաղաքապետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ:

«Այդ կրպակներում աշխատող սոցիալապես անապահով մարդկանց անպայման պետք է այլընտրանքային աշխատանք առաջարկվի եւ գտնվի համապատասխան լուծումներ»,- ընդգծել է նա:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է  հատուկ ուշադրության տակ պահել կանաչ տարածքների խնամքի եւ ոռոգման խնդիրները:

Վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան բոլոր վարչություններին հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, հավուր պատշաճի դիմավորելու նպատակով. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները պետք է մեր հատուկ եւ մշտական ուշադրության կենտրոնում լինեն»,-շեշտել է քաղաքապետը` հանձնարարելով գրենական պիտույքներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել այդ երեխաներին: Հանձնարարվել է նաեւ լուրջ ուշադրություն դարձնել դպրոցների բակային եւ հարակից տարածքների բարեկարգմանն ու խնամքին: «Դրանք պետք է խնամված ու բարեկարգ լինեն ինչպես ուսումնական տարվա առաջին, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին»,- նշել է Կարեն Կարապետյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ