News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Բանկային ոլորտում բեք-օֆիսային գործառնությունների մոտ 50-60 տոկոսը կարելի է վստահել ռոբոտներին: Ռոբոտացման գործընթացը կարո՞ղ է բանկային աշխատողներին աշխատանքից զրկել: Այս մասին իր կարծիքով NEWS.am-ի հետ զրույցում կիսվել է «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ի պլատֆորմների եւ տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

Թվային փոխակերպումը եւ բանկերը

Երեւանում անցկացվող թվով երրորդ SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը այս տարի նվիրված էր թվային փոխակերպմանը, կիբեռանվտանգությանը եւ ֆինանսական տեխնոլոգիաներին: Պատահական չէ, որ հենց ֆինանսական ոլորտի մասնագետների մոտ այն առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել. բանկերը Հայաստանում առաջինն էին սկսել թվային տեխնոլոգիաները իրենց ծառայություններում ներդնել:

«Տեխնոլոգիաները էապես փոխում են մարդկանց վարքագիծը եւ այդ ամենն, իհարկե, ազդում է բիզնես մոդելների վրա: Ըստ էության, թվային տրանսֆորմացիան այսօր բացարձակ անհրաժեշտություն է: Այսինքն, կա՛մ մենք դա պետք է անենք, կա՛մ խաղից դուրս կմնանք: Մի լավ խոսք կա՝ տեխնոլոգիան մի ալիք է, որ կամ պետք է բռնես, կամ քեզ կքշի կտանի», - նշեց Տիգրան Սիմոնյանը:

Թվային փոխակերպման երեք կարեւոր ուղղություն

Բանկային ոլորտի թվային փոխակերպումը, Սիմոնյանի խոսքով, մի քանի կարեւոր ուղղություն ունի:

Առաջին ուղղությունը հաճախորդի փորձն է եւ ծառայությունների հարմարավետությունն ու հասանելիությունը, իսկ նման ծառայություններ կարելի է տրամադրել միայն թվային տիրույթում:

Երկրորդ ուղղությունը, Սիմոնյանի խոսքով, այդ թվային ծառայությունների անվտանգությունն է և դրանց նկատմամբ վստահությունը:

Երրորդ կարեւոր ուղղությունը, ըստ Սիմոնյանի, բանկի ներքին գործընթացների փոխակերպումն է, մասնավորապես՝ աշխատակիցների կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթների ավտոմատացումը։

«Օրինակ, մեր բանկում բոլոր ինվոյսները, հաշիվները ստանում եւ վճարում է ռոբոտը: Սա բավականին մեծ գործընթաց է, որի մեջ շատ մարդիկ էին ներառված», - ասաց Սիմոնյանը:

Ռոբոտն ընդդեմ մարդու

Սիմոնյանն ու իր գործընկերները չեն վախենում, որ բանկային համակարգում ռոբոտների ավելի լայն կիրառումը խնդիր կստեղծի մարդկանց համար:

«Մարդը պետք է անի այն աշխատանքը, որն արժեք է ստեղծում։ Իսկ այն գործը, որ մշտապես կրկնվող եւ ձանձրալի է, պետք է մարդուց վերցնել եւ տալ ռոբոտին», - նշեց նա:

Նրա խոսքով, դարեր առաջ մարդիկ հողը մշակում էին ձեռքով, սակայն մի օր հասկացան, որ գործը կարելի է հեշտացնել՝ որոշ գործիքների եւ կենդանիների շնորհիվ: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հայտնվեցին տրակտորներ եւ այլ սարքեր, որոնք էլ ավելի էին հեշտացնում հողագործությունը:

«Հիմա մենք չենք մտածում, չէ՞, որ մենք մարդու ձեռքից բահը վերցրել ենք, եւ այսօր պետք է բահով վարել արտը, որպեսզի մարդը գործ ունենա: Այստեղ խոսքը աշխատանքի արդյունավետության մասին է: Հայաստանն այն երկրներից է, որտեղ մեկ մարդու արդյունավետության առումով շատ ցածր դիրքերում է, պետք է սա շտկել, ինչը չենք կարող անել, եթե մարդն անում է մի աշխատանք, որի մեջ արժեք չկա: Մենք չենք ասում՝ մարդկանց ազատենք, թող ռոբոտները աշխատեն: Ընդհակառակը, մենք մարդկանց օգնում ենք, որովհետեւ նրանք  կարող են անել ավելի բարձր վարձատրվող, ավելի բարձր մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ