News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չենք տեսնում: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահի՝ վերջերս Ադրբեջանում արված հայտարարությունը։

«Շատ շնորհակալություն Վրաստանի նախկին նախագահին, որ նա այդքան անկեղծորեն հետաքրքրված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, մտածում է տարածաշրջանի մասին։ Բայց մենք կարծում ենք, որ առայժմ Մինսկի գործընթացն այլընտրանք չունի։ Միգուցե այլ հարթակներ կստեղծվեն։ Բայց՝ ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ տարածաշրջանում երկխոսության համար։ Եթե ​​Վրաստանի մասնակցությամբ Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման համար երկխոսություն լինի, ինչո՞ւ ոչ։ Բայց դա զուգահեռ գործընթաց է։ Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չենք տեսնում»,- հայտարարեց նախարարը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, Բաբայանը հիշեցրեց, որ ոչ ոք չի հայտարարել դրա լուծարման մասին, դրա համար անհրաժեշտ է գագաթաժողով անցկացնել եւ որոշում ընդունել կոնսենսուսի հիման վրա։ Նախարարի խոսքով՝ հասկանալով Արեւմուտքի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերություններում խնդիրների առկայությունը՝ համանախագահները չեն հանդիպում են, սակայն յուրաքանչյուրը կատարում է իր պարտականությունները։ Միգուցե որոշ ժամանակ ՄԽ-ն սառեցված վիճակում լինի:

Պատասխանելով ռուս խաղաղապահներից Ադրբեջանի դժգոհության եւ նրանց դուրսբերման փորձերի հնարավորության մասին հարցին՝ Բաբայանը նշեց. «Ռուսաստանը պատմական, քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում։ Հակամարտությունը լուծված չէ, եւ ես կարծում եմ, որ հինգ տարի անց խաղաղապահները դեռ կմնան»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ