News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը չի համաձայնի 2035 թվականից ներքին այրման շարժիչներով նոր մեքենաների վաճառքն արդյունավետորեն արգելելու Եվրամիության ծրագրերին, երեքշաբթի ասել է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, հայտնում է Reuters-ը։

Մինչեւ 2030 թվականը 1990 թվականի մակարդակների համեմատ ջերմոցային գազերի արտանետումները 55 տոկոսով կրճատելու նպատակով Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է մինչեւ 2035 թվականը նոր մեքենաներից CO2-ի արտանետումները 100 տոկոսով կրճատել: Սա նշանակում է, որ այսուհետ ներքին այրման շարժիչով մեքենաների վաճառքը հնարավոր չի լինի։

Եվրախորհրդարանի օրենսդիրները սատարել են այս առաջարկներն այս ամիս՝ նախքան ԵՄ երկրների հետ վերջնական օրենքի շուրջ բանակցություններ սկսելը:

Ելույթ ունենալով գերմանական BDI արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ՝ Լինդներն ասել է, որ ներքին այրման շարժիչների համար քիչ բացառություններ կլինեն, ուստի արգելքը սխալ կլիներ, եւ ասել է, որ կառավարությունը չի համաձայնի նման եվրոպական օրենսդրությանը:

Լինդները հավելել է, որ Գերմանիան կշարունակի առաջատար շուկա մնալ էլեկտրամոբիլների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ