News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։

EWC-ն ձեռներեցության աջակցության համար նախատեսված մրցույթներից ամենամեծն է: 2019 թվականին իր մեկնարկից ի վեր EWC-ն աջակցել է 200 երկրներից ավելի քան 300,000 մասնակիցների, շնորհել է 2 միլիոն դոլար դրամական մրցանակներ և տրամադրել 150 միլիոն դոլար արժողությամբ աջակցություն և ծառայություններ:

EPIC-ը Հայաստանի պաշտոնական գլխավոր կազմակերպիչն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), Թումո լաբերի և TEAM Telecom Armenia-ի հետ:

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը՝ անհատ ձեռներեցներից մինչև կառավարություն, ՏՏ ոլորտ և կրթական հաստատություններ: Այսպիսով, մենք որևէ սահմանափակում չենք դնում ձեռնարկատիրական գաղափարների և ձեռնարկությունների տեսակի կամ բնույթի վրա, որոնք կարող են ներկայացվել Ձեռնարկատիրության ազգային գավաթի մրցույթին: Լինելով զարգացող ձեռներեցությամբ երկիր՝ մենք հավատում ենք, որ կարող ենք գերազանցել անցյալ տարվա մեր ձեռքբերումները և ավելացնել մեր տեսանելիությունը և ազդեցությունը», - նշում է EPIC-ի փոխտնօրեն և Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային մրցույթը բաց է ոչ միայն հայկական, այլ նաև Հայաստանում վերաբնակեցված ստարտափ թիմերի համար։

Հայաստանի ազգային մրցույթում մրցանակները կգերազանցեն 100․000 դոլարը։

EWC-ն ավելին է, քան պարզապես համաշխարհային խաղադաշտի մրցույթ՝ կյանքը փոխող մրցանակների համար: Այն առաջ է մղում ձեռներեցներին բոլոր փուլերում՝ գաղափարի, վաղ և աճի փուլերում կամ դրանցից դուրս՝ ձեռներեցներին տրամադրելով գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց ձեռնարկությունները զարգացնելու համար:

EWC Armenia 2022-ի բոլոր դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու  EWC Accelerates-ի՝ վիրտուալ վերապատրաստման ծրագրին, որն օգնում է ձեռներեցներին կատարելագործել իրենց հմտությունները և մեծացնել ազգային մրցույթներում հաղթելու և գլոբալ եզրափակիչ փուլ անցնելու իրենց հնարավորությունները:

Ազգային փուլի դիմումների վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։ Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով։

Մրցույթով հետաքրքրված բոլոր անձինք կարող են միանալ մեր տեղեկատվական հանդիպմանը և ստանալ մրցույթի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 23–ին, ժամը 20:00–ին։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով

Հարցերի դեպքում կապ հաստատել․ [email protected], 060612587

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ