News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության գործընթացը երկար չի տեւի, Ռուսաստանը ողջունում է այս որոշումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս տարվա սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի հաջորդ գագաթաժողովում կստորագրվի հուշագիր, որը հստակ կսահմանի այս գործընթացի (Իրանի մուտքը ՇՀԿ) իրավական եւ ժամանակավոր շրջանակները, այն չպետք է շատ երկար տեւի»,- ասել է Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է անցյալ տարի մեկնարկած պաշտոնական գործընթացը, որպեսզի Իրանը միանա ՇՀԿ-ին՝ որպես լիիրավ անդամ։

«Մենք համոզված ենք, որ Թեհրանը ծանրակշիռ ներդրում կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության ամրապնդման հարցում՝ որպես ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհակարգի առանցքային կենտրոններից մեկը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ