News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Եղիսաբեթ II-ը «նորից թամբին» է եւ նորից ձի է վարում ձեռնափայտից, որին մինչեւ վերջերս հենվում էր, հրաժարվելուց ընդամենը չորս օր հետո, տեղեկացրել է Daily Mail պարբերականը։

Թագուհին մարտահրավեր է նետել բժիշկներին. ինն ամիս առաջ նրան խորհուրդ էին տվել ձի չհեծնել, բայց 96-ամյա Եղիսաբեթ II-ը Վինձորում նորից թամբին է։ Թագավորական աղբյուրը նշել է. «Թագուհին վայելում է ձիավարությունը։ Այն, որ նա նորից թամբին է, հիանալի նշան է նրա առողջության մասին տագնապներից հետո։ 96 տարեկանում նման վարվելակերպը պարզապես հիանալի է»։

Վերջին ժամանակներս թագուհին քայլում էր՝ հենվելով ձեռնափայտին, եւ անգամ սայլակ էր օգտագործում գոլֆի համար, որպեսզի մաքուր օդի հաներ իր կորգիներին։ Հունիսի 21-ին Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ Վինձորի դղյակում հանդիպման ժամանակ Եղիսաբեթ II-ը ինն ամսվա մեջ առաջին անգամ կանգնել էր առանց ձեռնափայտի, եւ, ինչպես երեւում է, այն միապետուհուն այլեւս պետք չէ։

Եղիսաբեթ II-ը մոլի հեծյալ է եւ զբաղվում է ձիավարությամբ մանուկ հասակից, երբ 1929թ., երեք տարեկանում, նրան պոնի նվիրեցին։ Ամբողջ կյանքի ընթացքում թագուհին հավատարիմ է իր վարգաձիերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ