News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իլինոյս նահանգի Մենդոն քաղաքում բողոքի ակցիա է իրականացրել, որի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի քաղաքականությունը, հայտնում է Newsmax լրատվականը։

«Սա այլեւս մեծ պետություն չէ։ Այս պետությունն անկում է ապրում։ Այս մասին ասելն ինձ համար տհաճ է»,- ասել է Թրամփը՝ քննադատելով տնտեսական իրավիճակի հարցում ներկայիս իշխանությունների ձեռնարկած քայլերը:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ում վերջին 40 տարվա ամենաբարձր գնաճն է գրանցվել, այդ թվում էներգետիկ ոլորտում, ինչի հետեւանքով Միացյալ Նահանգները դադարում է անկախ եւ էներգետիկ առումով գերիշխող պետություն դառնալ՝ ինչպես երկու տարի առաջ էր:

«Սա մի պետություն է, որը Վենեսուելայից եւ Սաուդյան Արաբիայից նավթ է խնդրում»,- ասել է նա եւ քննադատել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ու Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը:

«Սա այն պետությունն է, որը հանձնվել է Աֆղանստանում՝ թողնելով զոհված զինվորների, ամերիկացի քաղաքացիների եւ 85 միլիարդ դոլար արժողությամբ աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան։ Սա այն պետությունն է, որը Ռուսաստանին թույլ է տվել կործանել Ուկրաինան՝ սպանելով հարյուր հազարավոր մարդկանց, եւ շարունակաբար ավելի վատ է լինելու»,- նշել է ԱՄՆ-ի նախկին նախագահը՝ մատնանշելով, որ իր օրոք նման բան չէր լինի:

Թրամփը նաեւ նշել է, ԱՄՆ-ը դարձել է մի պետություն, որն այլեւս ազատ մամուլ չունի եւ խոսքի ազատությունն անընդունելի է, որտեղ հանցագործությունը սահմաններ չունի եւ տնտեսությունը փլուզվում է: Պետություն, որտեղ 2021 թվականի ընթացքում Covid-19-ից մահացության դեպքերն ավելի շատ են քան 2020-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ