News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

“ՀԱԷԿ” ՓԲԸ և АО “Русатом Оверсиз” ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը:

ՀԱԷԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացավ ս/թ հունիսի 23-ին` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։ Առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում էր մեծ հզորության ՋՋԷՌ տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:

Քննարկումների ընթացքում դիտարկվեց ՋՋԷՌ տիպի 1000-1300ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, որոնք, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրին միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման և անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:

Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծեցին հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի ու զգալի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ