News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավոր է հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ մտահոգությունները քննարկելու նպատակով, հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում դժվար թե բոլոր հարցերի համար լուծումներ գտնվեն, սակայն հնարավորինս շատ հարցեր պետք է լուծվեն գագաթաժողովի հովանու ներքո՝ նույնիսկ եթե Թուրքիայի որոշ մտահոգություններ չփարատվեն:

Սալիվանը նշել է, որ Բայդենը «շատ ուշադիր» հետեւում է այս հարցի շուրջ դիվանագիտական ​​գործունեության աճին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ