News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝ թող հրապարակի ողջ ձայնագրությունը, որը մոտ երկուսուկես ժամ է։ Այնտեղ շատ բան իր շահերից չի բխում, եւ, մեր տեղեկություններով,  ձայնագրության ամբողջական հրապարակումը կարող է հենց իր` Ջհանգիրյանի համար կործանարար լինել: Լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ զրույցի մյուս մասերում նա ոչ պակաս գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Վարդազարյանը, ըստ էության, խնայել է նրան՝ դա չհրապարակելով։ Բայց ամենաուշագրավը Հոկտեմբերի 27-ի մասն է: Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ է ասել, իսկ Վարդազարյանը չի պատասխանում զանգերին, որ ուղղեինք այդ հարցը: Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, վերջինս վիրահատվել է, թեեւ եթե կարողանայինք մեկնաբանություն ստանալ, թերեւս կասեր, որ Վարդազարյանին «կտեր» է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ