News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին  եւ Ադրբեջանին օգնել է համաձայնության հասնել Ռուսաստանն օգնել է Հայաստանին եւ Ադրբեջանին համաձայնության գալ Զանգեզուրի միջանցքում ճանապարհի շուրջ,  մնում է համաձայնեցնել 6 կմ-անոց փոքր ճանապարհահատվածը: Այս մասին «Известия»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ բարձրաստիճան աղբյուրը։

Նրա խոսքով՝ ռուսական  «Автодор»-ը կօգնի ավարտին հասցնել երթուղու համակարգումը, ուշացումը պայմանավորված է լեռնային տեղանքով։ Երթուղու մնացած 40 կմ-ը կօգտագործվի հին խորհրդային ճանապարհներով։ Աղբյուրը նշում է. «Երեւանն արագացրել է նախագծի հաստատումը այն բանից հետո, երբ Բաքուն մտադրվել է երթուղի կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով»:

Ապաշրջափակում նշանակում է Սյունիքի մարզում Հայաստանի եւ Իրանի հարավային սահմանի երկայնքով տրանսպորտային միջանցքի կառուցում։ Այն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար մարզի հետ։ Հունիսի 24-ին ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Բաքուն եւ Երեւանն ամենաշատ առաջընթաց են գրանցել կապի ապաշրջափակման հարցում:

Աղբյուրներից մեկը նշել է. «Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց պայմանավորվել են դեպի Նախիջեւան երկաթուղային միջանցքի շուրջ դեռեւս անցյալ տարվա աշնանը։  Բայց հունիսի 3-ին կայացած փոխվարչապետների վերջին հանդիպմանը նրանք կարողացել են պայմանավորվել ապագա երթուղու երթուղու շուրջ, բացառությամբ բացակայող 6 կմ հատվածի։

Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջեւանը հայկական տարածքով կապում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ գծով, մնացել է միայն Նախիջեւանի շրջանի եւ Հայաստանի սահմանին մի հատված, պարզաբանել է աղբյուրը։

Թերթի զրուցակիցը պարզաբանել է, որ հայկական կողմն արագացրել է բանակցային գործընթացը այն բանից հետո, երբ Բաքուն այս տարվա մարտին Թեհրանի հետ հուշագիր է ստորագրել՝ Ադրբեջանի Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից դեպի Նախիջեւան Իրանի տարածքով ճանապարհ կառուցելու մտադրության մասին։ «Չնայած այն հանգամանքին, որ այս տարբերակն իսկապես ավելի թանկ կարժենար, քան Հայաստանի տարածքով ավտոմոբիլային կապը, Իլհամ Ալիեւը պատրաստ էր դրան, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեր ձգձգել գործընթացը»,-հավելել է աղբյուրը:

Պետդումայի ԱՊՀ գործերով, հայրենակիցների հետ կապերի եւ եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը թերթի հետ զրույցում ասել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման մասին համաձայնագրերը երկար սպասված էին: «Դա երկկողմ օրակարգի ամենախնդրահարույց հարցերից մեկն էր։ Ռուսական եւ եվրոպական միջնորդության շնորհիվ Ադրբեջանը եւ Հայաստանը  կարող են ճիշտ ուղղությամբ գնալ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի հետագա իրականացման հարցում»,-ասել է Կալաշնիկովը:

    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ