News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Տանզանիայի Swaga Swaga արգելոցում հնագետները նախկինում անհայտ քարանձավներ են հայտնաբերել, որոնց պատերին սարսափելի կենդանիների ժայռապատկերներ են պատկերված։ Հայտնաբերվել է ընդհանուր 52 պատկեր, սակայն սկզբում դրանք շատ ավելին էին։ Էրոզիայի պատճառով դրանց մեծ մասն անհետացել է, հայտնում է Sciencealert-ը։

Դրանց թվում գիտնականները նաեւ հսկայական գլուխներով երեք մարդակերպ կերպարներ են հայտնաբերել: Լեհաստանի Յագելոնյան համալսարանի հնագետ Մաչեյ Գժելչիկը կարծում է, որ այդ պատկերները կօգնեն բացահայտել առեղծվածային նկարների գաղտնիքը:

Այս պահին պատկերների թվագրումը հնարավոր չէ, սակայն գիտնականները ենթադրում են, որ քարանձավային նկարներն արվել են մի քանի դար առաջ։ Գրեթե բոլոր պատկերները արված են կարմիր եւ սպիտակ երանգներով։

Ըստ կարմիր գունանյութերի եւ նկարներում ընտանի կենդանիների բացակայության՝ կարելի է հավանական համարել, որ ժայռապատկերներն արվել են այդ տարածքներում բնակեցված հնագույն որսորդների եւ հավաքորդների հասարակությունների կողմից։

Պատերին վայրի մեղուների, գոմեշի եւ ընձուղտի պատկերներ, ինչպես նաեւ մեծ գլուխներով մի քանի մարդանման կերպարներ են հայտնաբերվել։ Սակայն հետազոտողների ուշադրությունն առավել շատ գրավել է երեք պատկեր. գոմեշի փոփոխված գլուխներ՝ հսկայական կոր եղջյուրներով եւ սեղմված ականջներով:

Սանդավեի ժողովրդի մշակույթում, որոնք հետագայում ապրել են այդ տարածքում, կենդանիների պատկերման այդպիսի միտումներ չկան։ Սակայն այդ ժողովրդի որոշ ծեսերում գոմեշի եղջյուրները մեծ դեր են խաղում։

Հնագետները նշում են, որ գտածոն եզակի չէ։ Կոնդոայի հարեւան տարածքում նմանատիպ ժայռապատկերներ արդեն հայտնաբերվել են՝ չափազանց մեծ գլուխներով ֆիգուրներ։ Սակայն այնտեղ, դատելով պատկերից, գլուխները դիմակի կամ բարդ սանրվածքի նման մի բան էին խորհրդանշում:

Սակայն նոր գտածոն մի քանի կարեւոր առանձնահատկություն ունի. գլուխներն ավելի խնամքով են ներկված՝ այնպես, որ թվում է, թե հենց դրանք են կոմպոզիցիայի հիմնական մասը:

Փորձագետները կշարունակեն ուսումնասիրել ժայռապատկերները եւ համեմատել դրանք Տանզանիայի քարանձավների այլ գտածոների հետ, որպեսզի պարզեն, թե ինչ նպատակով են հնագույն մարդիկ այդպիսի կերպարներ նկարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ