News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի թալիբների, կրոնական գիտնականների եւ ցեղերի մեծերի կողմից կազմակերպված մեծ հավաքը կկենտրոնանա ազգային միասնության հարցերի վրա եւ տեղի կունենա առանց կանանց մասնակցության, ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Աբդուլ Սալամ Հանաֆին, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ժողովը, որն իր տեսակի մեջ առաջինն է անցյալ օգոստոսին թալիբների կողմից իշխանությունը գրավելուց հետո, կսկսվի հինգշաբթի օրը: «Կհավաքվեն տարբեր հայացքներով տարբեր մարդիկ… դա դրական քայլ կլինի Աֆղանստանում կայունության եւ ազգային միասնության ամրապնդման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ կրոնական առաջնորդները խնդրել են հավաքվել՝ իսլամական կառավարման համակարգը, տնտեսական եւ սոցիալական խնդիրներ քննարկելու համար։

Աֆղանստանը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, քանի որ միլիարդավոր դոլարների կենտրոնական բանկի պահուստները սառեցվել են, իսկ բանկային հատվածի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են կիրառվել թալիբների կողմից իշխանության զավթումից հետո:

Հարցին՝ արդյո:ք կանայք կմասնակցեն միջոցառմանը, նա պատասխանել է, որ կանանց կներկայացնեն տղամարդ պատվիրակները: «Կանայք մեր մայրերն են, քույրերը, մենք շատ հարգանքով ենք վերաբերվում նրանց, եւ երբ նրանց որդիները ներկա են հանդիպմանը, նշանակում է, որ նրանք էլ են ինչ-որ կերպ մասնակցում ժողովին»,- ասել է նա։

Քաղաքացիական հասարակության խմբերը հայտարարել են, որ ժողովը լեգիտիմ չի լինի, եթե կանայք չմասնակցեն դրան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ