News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային երթուղում Ստեփանակերտն իր համաձայնությունը տվել է: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ տրբերակները մի քանիսն են եղել, ընտրվել է այս մեկը:

Անդրադառնալով նրան, որ այդ երթուղու գործարկման դեպքում Ադրբեջանին են անցնում Բերձորն ու Աղավնոն, որտեղ հարյուրավոր հայեր են ապրում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ  ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»:

Նրա խոսքով, այդ մայրուղու թեման պարբերաբար քննարկվել է տարբեր հարթակներում, ՀԿ-ների ու քաղաքական ուժերի հետ իր բոլոր հանդիպումներում:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ երթուղու հետ կապված ունեցել են մի քանի առաջարկություն և Ադրբեջանի կողմից, և Ռուսաստանի կողմից. «Բոլոր առաջարկությունները մերժվել են։ Առաջարկվող մայրուղին քննարկվել է  մի քանի անգամ անվտանգության խորհրդում, որին մասնացել են  ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ընտրել ենք,  ըստ մեզ, լավագույն  տարբերակը։ Կան  գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել։ Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը։  Հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը։

Ճանապարհն ավարտելուց հետո մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն  ասելու՝ որակական առումով  համապատասխանո՞ւմ է այն պայմաններին, որոնք մենք ենք ուզում, արդյո՞ք լինելու է անվտանգ։ Իսկ, իմ կարծիքով, շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասաց Արցախի նախագահը։ 

Ինչ վերաբերում է այդ  բնակավայրերի հայաթափմանը, նա հայտարարեց, որ այդ հարցը այսօր չի քննարկվել. «Հիմնականում խոսքը գնում է  Աղավնո  բնակավայրի մասին։ Այդ հարցը դեռ չի քննարկվել, բանակցում ենք։  Խոսքը  Բերձորի մասին չէ, քանի որ պարտավոր ենք,  հայտարարության համապատասխան կետով, դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված  անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում ենք, որևէ մեկին չենք ասել դուրս եկեք Բերձորից»։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարցրեց, թե ինչո՞ւ հանրությունը, մասնավորապես, այդ շրջանի բնակիչներին չեք տեղեկացնում, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, ինչին Արցախի նախագահը պատասխանեց. «Աղավնոյի հետ կապված ես Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում, այդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում տեսնենք ինչպիսի հնարավոր լուծումներ կան։ Սուսում այս փուլում համարյա բնակիչ չունենք։ Ինչքան գիտեմ՝ Բերձորի և Սուսի բնակիչները սոցիալական ծրագրի շրջանակում իրենց փոփհատուցումները ստացել են»։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ն իրենց  համար դատավճիռ չէ, ու և եթե կարելի է կողմերից մեկին՝ Ադրբեջանին, գրեթե բոլոր կետերը խախտել, ապա ինչո՞ւ մյուս կողմին չի կարելի կասեցնել գոնե մեկ կետի կատարումը, ապա հարցրեց՝ արդյո՞ք խնդիրը բանակցողի մեջ է։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ կարող են հրաժարվել 6-րդ կետի կատարումից, բայց նաև պետք է քննարկել հետևանքները. «Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։ Եկեք, հավաքվենք, որոշենք։ Անվտանգության խորհրդով քննարկել ենք ու ամենաճիշտը դա ենք համարել։ Եթե մեր որոշումը չեղարկում ենք, հայտարարենք այդ մասին առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակիչներին, որովհետև իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները չեն պատասխան տալու, այլ մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու դրա ամենածանր պտուղները, որոնք հավանական եմ համարում»,- հայտարարեց նա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ հենց վաղն էլ կարող են քննարկել, թե որ ճանապարհն է մեզ համար լինհելու անվտանգ. «Ուզում եք, որ ամբողջը հանրությանը ներկայացնենք, թե որտեղ ինչ ենք կառոուցելու անվտանգային առումով, մենք ունենք խնդիր այսօր, ցավոք, այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ կաբինետից դուրս գալն ու ԱԺ մտներն են ադրբեջանցիները տվյալ վայրկյանին  իմանում: Հիմա ուզում եք բարձրաձայն աշխարհով մեկ ասել, թե ինչու ենք այդ ճանապարհը ընտրել: Բայց հետեւանքների համար էլ պետք է պատասխան տանք, արդյոք հրաժարվելով այդ ճանապարհից ինչ հետեւանքներ ենք ունենալու: Միասին որոշենք: Ասենք՝  մենք դեմ ենք, ոչ մի բան չենք անում, Բերձորից էլ դուրս չենք գալիս: բայց 120 հազար մեր բնակիչների ճակատագրի մասին էլ մտածենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ