News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հունիսի 2-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ստացան տեղեկություն, որ անցած գիշերներին գողություններ են արել Ջերմուկի փողոցներում կայանված մեքենաներից:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել նաև, թե ով է կատարողը: Վերականգնվեց հունիսի 1-ի և 2-ի գիշերները քաղաքում տեղի ունեցածի ողջ պատկերը, և առաջին հետևությունն այն էր, որ Ջերմուկում ավտոտերերը մեծ մասամբ չեն կողպում մեքենայի դռները:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի փողոցի 43-ամյաբնակիչը, օգտվելով դուռը կողպած չլինելու հանգամանքից, երկու գիշերվա ընթացքում տարբեր մակնիշի շուրջ յոթ ավտոմեքենայից գողություն ու գողության փորձ էր արել՝ հափշտակելով տարբեր իրեր, փող։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ոչ միայն Ջերմուկի, այլև մյուս բնակավայրերի ավտոտերերին հորդորում ենք հատկապես գիշերը կողպել մեքենայի դռները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ