News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ 20 Lockheed Martin F-35 կործանիչների գնման համար, հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, փխանցում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը պաշտպանական ծախսերի վրա ծախսում է իր համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 տոկոսը։ Վերջին տարիներին այն ավելացրել է իր ռազմական գնումները, քանի որ Թուրքիայի հետ լարվածությունը կրկին ջրի երես է դուրս եկել:

Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը դիտարկում է նաեւ ինքնաթիռների երկրորդ խմբի գնումը:

«Մեր մտադրությունն է F-35-ների էսկադրիլիա ձեռք բերել՝ երկրորդ էսկադրիլիայի հնարավոր գնման տարբերակով։ Հարցում նամակի ուղարկումն այդ գործընթացի մի մասն է»,- ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է Միցոտակիսը:

Նրա խոսքով՝ հարցումն ուղարկելը բազմափուլ գործընթացի առաջին քայլն է, ասել է նա։ Կառավարությունն ակնկալում է, որ ինքնաթիռների մատակարարումները կսկսվեն 2027-2028 թթ։ «Դա երկար գործընթաց է, եւ ես դա ասում եմ, որովհետեւ դա նշանակում է, որ մենք ֆինանսական հնարավորություններ ունենք այդպիսի գնումներ կատարելու համար»,- ասել է վարչապետը։

Անցյալ տարի Աթենքը 24 Dassault-ի արտադրության 24 Rafales ինքնաթիռ էր պատվիրել 25 միլիարդ եվրոյով եւ երեք ռազմածովային ֆրեգատ՝ չորրորդը Ֆրանսիայից՝ մոտ 3 միլիարդ եվրոյով: ERT պետական ​​հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտպանության նախարարությունը նաեւ ցանկանում է շարունակել 38 F-16 կործանիչների արդիականացումը:

Չորեքշաբթի Միացյալ Նահանգներն աջակցեց ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքին Թուրքիային, մեկ օր անց այն բանից հետո, երբ Անկարան հանեց իր վետոն Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ հայտարարելով, որ Թուրքիայի հզոր պաշտպանունակությունը կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ